Մատչելիության հղումներ

Իրկուտսկի ավիավթարի զոհերի թվում է եղել հայազգի Կարեն Անդրեասյանը


Անցած գիշեր Իրկուտսկի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի ցուցակում նշված է նաեւ հայազգի Կարեն Անդրեասյանի անունը:

Ռուսաստանի քաղաքացի Կարեն Անդրեասյանի անունը, ինչպես ասյօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, նշված է կիրակի օրը Մոսկվա - Իրկուտսկ չվերթն իրականացնող ռուսաստանյան «Սիբիր» ավիաընկերության A310 օդանավի վթարի հետեւանքով զոհվածների ցուցակում:

Ականատեսների վկայությամբ, վայրէջքի պահին ինքնաթիռն անակնկալ դուրս է եկել թռիչքուղուց եւ բախվել հարակից շինություններից մեկին:

Ինքնաթիռում եղած 203 մարդկանցից 122-ը զոհվել են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով երկրում այսօր սգո օր է հայտարարված:

Նախնական վարկածի համաձայն, վթարը տեղի է ունեցել տեխնիկական անսարքության պատճառով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG