Մատչելիության հղումներ

Մոսկվայում բացվեց «Հայաստանյան տնտեսություն» ազգային ցուցահանդեսը


Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում այսօր Մոսկվայում՝ Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնում բացվել է «Հայաստանյան տնտեսություն» ազգային ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ տարեվերջ:

Ցուցահանդեսում ներկայացված է հայաստանյան գրեթե ողջ արտադրանքը:

«Ես կարծում եմ, որ սա ինքնանպատակ չէ, որ ապացուցենք, որ Հայաստանի տնտեսությունը լուրջ զարգացում է ապրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: - «Առաջին հերթին մենք հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի այստեղ հանդիպեն գործարար աշխարհի մարդիկ»:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էր Ռուսաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ԱՊՀ երկրների հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Վիկտոր Սպասսկին, ում պնդմամբ՝ Հայաստանը այսօր «շատ հետաքրքիր է Ռուսաստանի համար», քանի որ «ամենաարագ զարգացող երկրներից է ԱՊՀ կազմում»:

«Մենք ցանկացել ենք ներկայացնել հիմնականում այն ապրանքները, որոնք հարյուր տոկոսով կարող են այստեղ շուկա ունենալ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ցուցահանդեսի բացման կապակցությամբ Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած Հայաստանի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG