Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում իրականացվել է վթարված հայկական ինքնաթիռի թռիչքի մոդելավորումը


Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին այսօր հայտնել է Միջպետական ավիացիոն կոմիտեի փոխանագահ Օլեգ Երմոլովը, կոմիտեն Ֆրանսիայում իրականացրել է Սոչիում վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի թռիչքի մոդելավորումը:

Աշխատանքներին մասնակցել են Ռուսաստանի եւ Հայաստանի ներկայացուցիչները:

Երմոլովի խոսքերով՝ հաջողվել է «լիովին վերարտադրել» ինքնաթիռի թռիչքը:

«Ստացված տեղեկությունները, մասնագետների կարծիքով, կարեւոր են: Այժմ բոլոր տվյալները կամփոփվեն, ինչից հետո տեխնիկական հանձնաժողովը կհրապարակի քննության արդյունքները»,֊ - ասել է Երմոլովը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG