Մատչելիության հղումներ

«Սլավյանսկի բազար»-ում Հայաստանը կներկայացնի ռուսաստանաբնակ հայ երգչուհին


Մրցույթին մասնակցում են 24 երիտասարդ երգիչներ 21 երկրներից: Բելառուսը, Ուկրաինան եւ Ռուսաստանը ներկայանում են երկուական մասնակցով, մյուս բոլոր երկրները՝ մեկական: Այս տարի առաջին անգամ մրցույթին մասնակցում են Արգենտինան, Կուբան եւ Կիպրոսը:

Կիսաեզրափակիչում Կարինեն ներկայանալու է «Թշնամանք» հատվածով «Ռոմեո եւ Ջուլիետ» մյուզքլից: Իսկ եզրափակիչում երգելու է Մարինա Թագակչյանի հեղինակած «Թեւեր» երգը:

«Հայաստանում շատերին ոչինչ չասող այս անունը բավական հայտնի է Մոսկվայում: Նա Մոսկվայում բեմադրված «Ռոմեո եւ Ռուլիետ» եւ «Մետրո» մյուզիքլերի հիմնական դերակատարներից է»,- «Մաքս Լիբերտի»-ին ասաց մշակույթի նախարարության՝ ներկայանալ չցանկացած աշխատակիցը՝ փաստարկելով. - «Մեզ ասել են, որ ինքը կարող է Հայաստան ներկայացնել, այդ պատճառով էլ մենք թույլ տվեցինք»:

Մինչեւ հիմա Հայաստանը «Սլավյանսկի բազարում» ներկայացրել է 5 երգիչ: Անցյալ տարի Հայաստանը ներկայացնող Անի Քրիստին գրավեց 8-րդ տեղը: Նրա թեկնածությունն առաջադրել էր Հանրային հեռուստաընկերությունը:

Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի հայ հեռուստադիտողը հնարավորություն չի ունենա դիտել երգի մրցույթը Հանրային հեռուստատեսությամբ, քանի որ մասնակցին առաջարկողը Հանրային հեռուստաընկերությունը չէ:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG