Մատչելիության հղումներ

Նինո Բուրջանաձեն ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի թեկնածուների թվում է


Այսօր Բրյուսելում տեղի են ունենալու ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահի ընտրությունները: 5 թեկնածուներից մեկը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն է:

Վեց տարի շարունակ Բուրջանաձեն զբաղեցնում է Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը:

ԵԱՀԿ֊ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր ամենամյա նստաշրջանում: Ներկայումս Խորհրդարանական վեհաժողովի նախագահը ամերիկացի Էլսի Հասթինգսն է, որն ընտրվել է 2004-֊ին եւ վերընտրվել անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG