Մատչելիության հղումներ

Իգոր Լեւիտին. «Հայկական ինքնաթիռի վթարը մեր ընդհանուր ողբերգությունն էր»


Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը այսօր Փարիզում շքանշաններ եւ պատվոգրեր է հանձնել մայիսի 3-ին Սոչիում կործանված հայկական Ա-320 ինքնաթիռի փրկարարական եւ որոնողական աշխատանքներին մասնակցած ֆրանսիացի մասնագետներին:

«Երբ տեղի ունեցավ դժբախտ պատահարը Սոչիում, ես զանգահարեցի իմ ֆրանսիացի գործընկեր Դոմինիկ Պերբենին, եւ մեզ օգնություն ցուցաբերվեց», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Իգոր Լեւիտինը. - «Դա մեր ընդհանուր ողբերգությունն էր, եւ ծանր պահին Ֆրանսիան, Ռուսաստանը եւ Հայաստանը միավորեցին ջանքերը»:

Ռուսաստանի տրանսպորտի նախարարը նաեւ նշել է, որ «առաջին անգամ Սեւ ծովի հատակից 500 մետր խորությունից բարձրացվեցին ինքնագիր սարքերը». - «Դա արեցին ռուս փրկարարները եւ տեխնիկան, իսկ ֆրանսիական կողմը օգնեց լրացուցիչ տեխնիկայով, ուղարկեց իր փորձագետներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG