Մատչելիության հղումներ

Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները առաջիկայում էլ պայքարելու են ռասիզմի եւ ծայրահեղականության դեմ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը կայացած ինտերնետ֊ային հացազրույցի ընթացքում հավաստիացրել է, որ Ռուսաստանի իշխանությունները առաջիկայում էլ հետեւողականորեն պայքարելու են ռասիզմի եւ ծայրահեղականության դրսեւորումների դեմ:

Նա կարծիք է հայտնել, որ «ռասիզմը եւ ծայրահեղականությունը չափազանց վտանգավոր երեւույթներ են, որոնք խարխլում են պետության հիմքերը՝ մանավանդ Ռուսաստանի նման բազմազգ եւ բազմակրոն երկրում»:

«Ծայրահեղականության ցանկացած դրսեւորում հետապնդվելու է քրեորեն»,֊ - վստահեցրել է Ռուսաստանի նախագահը:

Ինտերնետի միջոցով Պուտինին հասցեագրված 150 հազարից ավելի հարցերի թվում կային նաեւ Հայաստանից ուղարկված հարցեր՝ Ռուսաստանում հայերի վերջին սպանությունների հետ կապված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG