Մատչելիության հղումներ

Առնվազ 20 պատգամավորներ ստորագրել են «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրին ազատ արձակելու միջնորդությունը


Ազգային Ժողովի առնվազն երկու տասնյակ պատգամավորներ՝ հիմնականում ընդդիմադիր, հինգշաբթի օրը ստորագրել են «Երեւան ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ:

Հունիսի 26-ին ժանկետային զորակոչից խուսափելու նպատակով կեղծ փաստաթղթեր ներկայացնելու մեղադրանքով ձերբակալված Արման Բաբաջանյանի նկատմամբ հունիսի 27-ին դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Պատգամավորները միջնորդում են կալանքի փոխարեն գրավով եւ ստորագրությամբ ազատ արձակել «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագրին՝ պատճառաբանելով 30-ամյա Բաբաջանյանի առողջական վիճակը: Հօգուտ փաստարկի, թե դա չի խոչընդոտի քննությանը, պատգամավորները վկայաբերվում են, որ մեղադրյալը չի հերքել իր ներկայացրած փաստաթղթերում առկա կեղծիքը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG