Մատչելիության հղումներ

Ջորկաեւը հարցաքննվել է Գերմանիայում


Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի նախկին խաղացող Յուրի Ջորկաեւը այսօր ձերբակալվել է Ֆրանկֆուրտի ոստիկանության կողմից եւ հարցաքննվել 2001 թվականին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի կապակցությամբ: Հարցաքննվելուց հետո Ջորկաեւը ազատ է արձակվել:

Նախօրեին նա տեղեկացրել էր ամերիկյան «Ռեդ Բուլզ» ակումբին, որտեղ այժմ խաղում է, որ պետք է մեկնի Եվրոպա՝ ընտանեկան գործերով, սակայն չէր ասել, որ ցանկանում է Գերմանիայում դիտել աշխարհի առաջնությունը: Մինչդեռ մեկնաբանները կարծում են, որ Ջւակաեւը Գերմանիա է ժամանել հենց այդ նպատակով, եւ երեկ, երբ հանդիպում էին Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի հավաքականները, ամենայն հավանականությամբ, գտնվում էր տրիբունաներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG