«Ազգ»-ի վերլուծաբանը, գտնելով, թե միջնորդների առաջարկների հանդեպ, ի տարբերություն Հայաստանի դիրքորոշման, Ադրբեջանի կեցվածքը անզիջում է, եզրահանգում է. - «Տրամաբանական ելքն այն է, որ Հայաստանն իր ողջ ջանքերն ուղղի Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելուն: Ադրբեջանի անզիջում եւ միջազգային հանրությանը դեմ գնացող կեցվածքը լավագույն առիթն է դրա համար: Մնում է միայն սպասել իրադարձությունների ընթացքին: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը՝ վերջինիս դիրքորոշման պատճառով չստորագրեն որեւէ համաձայնագիր, ապա Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար այդ առիթը մեր երկիրը չպետք է բաց թողնի»: Ակնհայտ համարելով, որ իրադարձությունները զարգանում են կողմերի վրա միջազգային ճնշումները ուժեղացնելու, կարգավորման դրույթները պարտադրելու ուղղությամբ՝ մեկնաբանը նաեւ նշում է. - «Հաջորդ քայլը լինելու է արդեն «Մեծ ութնյակի» գագաթաժողովին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպումը, որի ժամանակ արդեն կողմերը չեն կարող առանց իրենց համար լուրջ հետեւանքների խուսափել կարգավորման սկզբունքները ստորագրելուց»:
«Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի հասարակություններին կոչ են արել՝ քննարկել իրենց առաջ քաշած կարգավորման ծրագիրը», - գրում է «Առավոտ»-ը՝ բխեցնելով. - «Քննարկման այս կոչը ինքնին բավականին առողջ երեւույթ է, բայց երբ չկա քննարկման բուն նյութը, դրա շուրջ բոլոր տեսակի բանավեճերը մնում են որպես օդի մեջ խոսակցություններ: Ծրագրի չհրապարակված լինելը հնարավորություն է տալիս Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին «ներքին օգտագործման» համար վկայակոչել դրա այն էլեմենտները, որոնք իրենց՝ այդ իշխանություններին, կդրսեւորեն որպես «ոչ դավաճան եւ ոչ պարտվողական»»:
«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը ասում է. - «Բաքվում ապրող ցանկացած մեկը, ով ամեն օր դուրս է գալիս փողոց եւ տեսնում է՝ ինչպես է կառավարվում երկիրը, ովքեր եւ ինչպես են տնօրինում պետության փողերը, ինչպես է ձեւավորվում քաղաքական վերնախավը, ուր են հոսում նավթային դիվիդենտները, քաջ գիտակցում է, որ պատերազմի մասին խոսակցությունները սոսկ խոսակցություններ են՝ ոչինչ ավելի։ Իսկ Ալիեւի խոստումները, թե 15-20 տարում կհարստանանք, Ղարաբաղը հետ կբերենք, ընդամենը նշանակում են՝ մի խանգարեք, թողեք՝ փող աշխատենք»։
«Առավոտ»-ի հարցին, թե՝ արդյոք առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու նրանց ներկայացրած երկրների միջամտության Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները կփորձե՞ն հիմնախնդրի լուծման նոր տարբերակներ որոնել, «Ճգնաժամային իրավիճակների հետազոտությունների կովկասյան կենտրոնի» տնօրեն Զարդուշտ Ալիզադեն պատասխանում է. - «Բացարձակապես ոչ: Սա այն է, ինչ նրանք ուզում են, ինչի մասին երազում էին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, գոնե ձեւականորեն, այն ուժն էր, որը այդ իշխանություններին ստիպում էր ինչ-որ քայլեր անել: ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ միջնորդական առաքելությունը սառեցնելու մասին, ձեռնտու է ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ Ալիեւին: Դրանից հետո նրանք ամեն ինչ կբարդեն Մինսկի խմբի վրա եւ կխաբեն իրենց ժողովրդին՝ ասելով, թե տեսնո՞ւմ եք` համանախագահներն էլ ձեռքները վեր են բարձրացրել, չեն կարողանում մեզ հայտարարի բերել: Հետո Հայաստանում կհայհոյեն Ադրբեջանին, Ադրբեջանում՝ Հայաստանին, ու որեւէ նախաձեռնություն չի լինի, որովհետեւ երկու նախագահներն էլ զբաղված են միանգամայն այլ ու շատ կարեւոր գործով. նրանք կողոպտում են»:
«Փորձագիտական տվյալներով, մեր երկրում մոտ մեկ միլիարդ դոլար կանխիկ գումար կա», - գրում է «168 ժամ»-ը: - «Ակնհայտ է, որ կանխիկ տարադրամի այս ծավալը հրապուրիչ է դարձնում մեր բանկային համակարգը նրանց համար, ովքեր փող լվանալու խնդիր ունեն: Հայաստանը նրանց համար հրապուրիչ է նաեւ այն պատճառով, որ փողերի լավացման դեմ գործուն մեխանիզմներ չկան ո'չ բանկային, ո'չ էլ իրավապահ համակարգերում»:
Վերլուծելով Հարկային պետական ծառայության հրապարակած 74 ընկերությունների ցանկը, որոնք ունեն օգտակար հանածոների շահագործման լիցենզիա, սակայն ցույց են տվել, որ գործունեություն չեն իրականացրել կամ զրոյական հաշվետվություններ են ներկայացրել՝ «Ազգ»-ը գրում է. - «Ցանկում թվարկված են Հայաստանում առկա գրեթե բոլոր քարհանքերը, որոնք շահագործողներն իբր գործունեություն չեն իրականացրել կամ շահույթ չեն ստացել... Մի՞թե ակնհայտ չէ, որ իրականում այդ հանքավայրերը շահագործվում են, իսկ արդյունահանվող տուֆը, մարմարը, բազալտը, պեռլիտը, ավազը, ավազաքարը, օնիքսը, պորֆիրիտը, պեմզան, կվարցիտը, ֆելզիտը, տրավերտինը եւ այլ քարատեսակները՝ լայնորեն կիրառվում են կտրուկ աճ արձանագրած շինարարության մեջ... Հայաստանի ընդերքը շարունակվում է թալանվել, իսկ պետական բյուջե մուտք չգործել միլիոնավոր դոլարներ»:
Հրաչ Մելքումյան