Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Վրաստանին համարում է իր ամենակարեւոր ռազմավարական գործընկերը


Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելու հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն այսօր ասել է, որ Ադրբեջանը Վրաստանին միշտ համարել եւ համարում է իր ամենակարեւոր ռազմավարական գործընկերը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում:

«Երկրում վերջին 2,5 տարվա ընթացքում ստեղծվել է 4 հազար աշխատատեղ, ինչը համապատասխանում է Ադրբեջանի սոցիալական քաղաքականությանը», - «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է Ռասիզադեն:

«Պետությունը մեծ նշանակություն է տալիս ռազմական շինարարությանը, քանի որ պատերազմական դրության մեջ է Հայաստանի հետ», - հայտարարել է Ադրբեջանի վարչապետը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատությամբ այս տարի երկրի ռազմական բյուջեն ավելացել է 2,5 անգամ: - «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը երկրի ամենակարեւոր հիմնախնդիրն է, եւ մենք ուզում ենք այն լուծել խաղաղ ճանապարհով»:

Վրաստանի վարչապետը, իր հերթին ասել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աճը 2005 թվականին կազմել է 72 տոկոս եւ հետագա աճի միտում ունի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG