Մատչելիության հղումներ

«Կալիֆորնիա կուրիեր». «Հայաստանում նոր դեսպանի հաստատումը հետաձգվել է անորոշ ժամանակով»


«Հայաստանում ԱՄՆ֊-ի նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի հաստատումը Սենատում հետաձգվել է անորոշ ժամանակով՝ հաշվի առնելով ամերիկահայերի, Կոնգրեսի անդամների եւ լրատվամիջոցների հնչեցրած քննադատությունը Ջոն Էվանսի հետկանչի առնչությամբ», - պնդում է Լոս Անջելեսում լույս տեսնող «Կալիֆորնիա կուրիեր» թերթը:

Պարբերականը փաստում է, որ անցած շաբաթ Սենատի արտաքին հարաբերություների հարցերի հանձնաժողովը քննարկեց երեք երկրներում՝ Իռլանդիայում, Շվեյցարիայում եւ Հայաստանում նոր դեսպանների թեկնածությունները: Իռլանդիայում եւ Շվեյցարիայում նոր դեսպանները նույն օրը հաստատվեցին հանձնաժողովում, իսկ հաջորդ օրը՝ Սենատում:

Մինչդեռ Հայաստանում նոր դեսպանի թեկնածության հաստատումը հետաձգվեց անորոշ ժամանակով, եւ հայտնի չէ, թե ե՞րբ է հանձնաժողովը կրկին անդրադառնալու այդ հարցին:

Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, հանձնաժողովի մի շարք անդամներ, այդ թվում՝ նախագահության նախկին թեկնածու Ջոն Քերին, գրավոր հարցումներ են ներկայացրել՝ խնդրելով Հոգլանդին պարզաբանել , թե ինչ ցուցումներ է ստացել պետական դեպարտամենտից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ:

Թերթը փաստում է, որ անցած շաբաթ հանձնաժողովում կայացած քննարկման ժամանակ սենատորները մի շարք սուր հարցադրումներ արեցին՝ կապված Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոր Էվանսի վաղաժամկետ հետկանչի հետ:

Ամերիկյան եւ հայկական լրատվամիջոցները բազմիցս ենթադրություն են արել, որ Էվանսը հետ է կանչվում այն պատճառով, որ հրապարակավ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG