Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեայից արձակված հրթիռներից երկուսն ընկել են Ռուսաստանի տարածքում


Հյուսիսային Կորեան 6 հրթռի փորձնական արձակում է իրականացրել, որոնցից երկուսն ընկել են Ճապոնական ծովի Ռուսաստանին պատկանող մասում: Հրթիռներից մեկն ընկել է Նախոդկա քաղաքից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

Արձակված հրթիռներից մեկը հեռահար է եղել՝ Taepodong-2 հրթիռը ունակ է հասնել ԱՄՆ֊-ի տարածք:

Ռուսաստանը չի տեղեկացվել հրթիռների արձակման մասին, եւ դա սադրանք է որակել: Արեւմուտքը եւ Ճապոնիան խիստ անհանգստություն են հայտնել Հյուսիսային Կորեայի գործողությունների կապակցությամբ եւ պահանջել են ՄԱԿ֊-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ օրվա երկրորդ կեսին արձակվել է եւս մեկ հրթիռ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG