Մատչելիության հղումներ

«Արդշինինվեստբանկ»֊-ից խոշոր գումար է գողացվել


«Արդշինինվեստբանկ»-֊ի Մալաթիայի մասնաճյուղից խոշոր գումար է գողացվել:

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազությունից, երկուշաբթի օրը մասնաճյուղի ղեկավարությունը, բացելով պահոցը, հայտնաբերել է, որ այնտեղից բացակայում է 41 միլիոն դրամ, ավելի քան 56 հազար դոլար, մոտ 2700 եվրո, 45 հազար ռուբլի եւ գրավ դրված ոսկյա զարդեր, որոնց քանակը եւ արժեքը ճշտվում է:

Օպերատիվ խումբը պարզել է, որ ոչ աշխատանքային օրերին՝ հունիսի 30֊-ից մինչեւ հուլիսի 3-֊ի ժամը 9֊-ը մասնաճյուղը գտնվել է Հայաստանի ոստիկանության պահպանության պետական վարչության Մալաթիայի բաժնին կից պահպանության բաժնի պահպանության տակ:

Ահազանգը մասնաճյուղից ստացվել է երկուշաբթի օրը ժամը 10:30-֊ին: Կատարվում է քննություն:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG