Մատչելիության հղումներ

Ֆրանսիայում իրականացվել է վթարի ենթարկված հայկական ինքնաթիռի թռիչքի մոդելավորումը


Երկուշաբթի օրը Airbus ընկերության կենտրոնակայանում՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում, իրականացվել են մայիսի 3-ին Սոչիում կործանված հայկական Ա-320 ինքնաթիռի թռիչքի մոդելավորման աշխատանքները: Ինքնաթիռի ինքնագրիչ սարքերի տվյալների վերծանման հիման վրա իրականացված մոդելավորումը թույլ կտա վերականգնել թռիչքի ողջ ընթացքը:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Թուլուզում է գտնվում նաեւ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքների անվտանգության տեսչության պետի տեղակալ Գագիկ Գալստյանը:

Վաղը Թուլուզ է մեկնելու Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը, որը հանդիպելու է Airbus ընկերության ղեկավարության հետ: Հուլիսի 7-ին Լեւիտինը Փարիզում Ռուսաստանի դեսպանատանը հանդիպելու է հայկական ինքնաթիռի փրկարար-որոնողական աշխատանքներին մասնակցած ֆրանսիացի մասնագետների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG