Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը. վերջինս նաեւ հայ-իրանական միջկառավարական հաձնաժողովի համանախագահն է:
Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույց կունենա Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Այնուհետեւ կկայանա հայկական եւ իրանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, կստորագրվեն երկկողմ փաստաթղթեր:
«Հանդիպումների օրակարգում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ է նախատեսված», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Թե արդյո՞ք Իրան-Հայաստան գազամուղին առնչվող կոնկրետ խնդրի քննարկում նախատեսված է, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ դա, թերեւս, տեղում հայտնի դառնա:
Թեհրանում Ռոբերտ Քոչարյանը կայցելի այաթօլլահ Խոմեյնիի դամբարան եւ ծաղկեպսակ կդնի նրա գերեզմանին: Ռոբերտ Քոչարյանը կայցելի նաեւ Իրանում Հայաստանի դեսպանություն եւ հանդիպում կունենա իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ռուզան Խաչատրյան