Մատչելիության հղումներ

Վիկտոր Սողոմոնյան. - «Հուլիսի 17-ի համար նախագահ Քոչարյանի որեւէ հանդիպում գոնե այս պահին նախատեսված չէ»


Հայաստանի նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան մեկնաբանելով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հայտարարությունը, թե «նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ հուլիսի 17-ին կայանալիք հանդիպման ընթացքում հնարավոր է «առաջխաղացում ղարաբաղյան բանակցային գործընթացում», ասաց, որ հուլիսի 17-ի համար նախագահ Քոչարյանի «որեւէ հանդիպում գոնե այս պահին նախատեսված չէ»:

Ադրբեջանական day.az գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար տեղակալ Արազ Ազիմովը այսօր հայտարարել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ հուլիսի 17-ին կայանալիք հանդիպման ընթացքում «հնարավոր է առաջխաղացում ղարաբաղյան բանակցային գործընթացում»:

Սողոմոնյանի փոխանցմամբ, որեւէ տեղեկատվություն չկա նաեւ Մեծ ութնյակի սանկտպետերբուրգյան գագաթնաժողովի օրերին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ որեւէ ձեւաչափով հանդիպման հնարավորության մասին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG