Մատչելիության հղումներ

Շոգի կապակցությամբ Մեծ Բրիտանիայում համազգային նախազգուշացում է տարածվել


Շոգ եղանակի կապակցությամբ Մեծ Բրիտանիայում համազգային նախազգուշացում է տարածվել, որով առողջապահության նախարարությունը հորդորում է, առաջին հերթին, տարեցներին եւ խրոնիկ հիվանդություններով տառապողներին նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

Ռիսկային խմբի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում օրվա ամենաշոգ ժամանակն անցկացնել տանը եւ պարբերաբար ջուր ու հյութ խմել: Ալկոհոլային խմիչքների, թեյի եւ սուրճի օգտագործումը խորհուրդ չի տրվում, որովհետեւ դրանք նպաստում են օրգանիզմի ջրազրկմանը:

Անգլիայում ջերմաստիճանն այժմ 33 աստիճան է, եւ օդերեւութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին տապը շարունակվելու է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG