Մատչելիության հղումներ

Թատերական բեմադրություններ՝ ՆՓԱԿ-ում


Այժմ «ՆՓԱԿ»-֊ի խաղացանկում 3 ներկայացում է: Հուլիսի երկրորդ հինգշաբթի օրվանից կխաղացվեն Էժեն Իոնեսկոյի «Դասը», Ժան-֊Պոլ Սարտրի «Պատը» եւ պրեմիերա՝ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել»֊-ի հիման վրա բեմադրված «Սենյակում» ներկայացումը:

Օգոստոսին ներկայացումներ չեն լինի, այդ ընթացքում թատերախումբը բեմադրության կպատրաստի Սիմոնա դե Բովուարի «Մենախոսություն» նովելի հիման վրա, որպեսզի սեպտեմբերից ապահովվի կայուն խաղացանկ:

Յուրաքանչյուր շաբաթ ներկայացումներ կազմակերպելու գաղափարը նոր է, թեեւ «ՆՓԱԿ» թատերախումբը գործում է 2000 թվականից: Գագիկ Ղազարեն ասում է, որ իրենց թատերախումբը նոր մոտեցումներ է բերում թատրոն, բեմում համադրում է վիդեոարտը եւ դերասանների խաղը, իսկ դեկորների հարցում ընդունում է մինիմալիստական սկզբունքներ:

«ՆՓԱԿ» թատրոնը առանձնահատուկ է նաեւ նրանով, որ այստեղ խաղալու համար դերասանական հատուկ կրթություն եւ դիպլոմ չի պահանջվում. այստեղ կարող է խաղալ յուրաքանչյուրը, ով ցանկություն ունի, իսկ Գագիկ Ղազարեն հավատում է, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա տաղանդ, որը պարզապես զարգացնել է պետք:

Թատրոնը Գագիկ Ղազարեի եւ «ՆՓԱՅ» թատերախմբի դերասանների համար հանդիսատեսի մտքերի ու զգացմունքների շարունակությունն է: Այն սահմանը, որը գոյություն ունի սովորական թատրոնում բեմի եւ հանդիսատեսի միջեւ, այստեղ վերացված է, դերասանները սկսում են խաղն աննկատ եւ վերջացնում են նույնպես աննկատ՝ թատրոնը ձուլելով իրականությանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG