Մատչելիության հղումներ

«Քաղաքացիական ութնյակի» հավաք Մոսկվայում


Երկու շաբաթից Սանկտ-Պետերբուրգում հանդիպելու են Մեծ ութնյակի ղեկավարները: Իսկ այսօր Մոսկվայում՝ Միջազգային առեւտրի կենտրոնում, բացվել է «Քաղաքացիական ութնյակի» ֆորումը, որին մասնակցում են տարբեր երկրների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Երկօրյա ֆորումի ընթացքում կընթերցվեն զեկույցներ, տեղի կունենան կլոր սեղաններ: Հավաքն ունի երկու նպատակ՝ պարզել քաղաքացիական հասարակության տեսակետերն այն խնդիրների նկատմամբ, որոնք ութնյակի նախագահող երկրի՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ընդգրկվել են Սակնտ-Պետերբուրգի գագաթնաժողովի օրակարգում եւ պատրաստել առաջարկներ, որոնք կներկայացվեն հաջորդ գագաթնաժողովի քննարկմանը:

Համաժողովին մասնակցում են 50 երկրների շուրջ 600 ներկայացուցիչներ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG