Մատչելիության հղումներ

«Ռենո»-֊ն եւ «Նիսան»-֊ը ցանկանում են գնել «Ջեներալ մոթորս»֊-ի բաժնետոմսերը


Ինչպես այսօր տեղեկացրել է ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանի «Թրասինդա» ընկերությունը, որին պատկանում է «Ջեներալ մոթորս»-֊ի բաժնետոմսերի մի մասը, «Ռենո» եւ «Նիսան» ավտոարտադրող ընկերությունները ցանկանում են գնել ամերիկյան «Ջեներալ մոթորս»֊-ի բաժնետոմսերը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը հաղորդում է, որ այս լուրի տարածումից հետո «Ջեներալ մոթորս»֊ի արժեթղթերը Նյու Յորքի բորսայում աճել են 9 տոկոսով:

«Թրասինդա»֊-ն փաստել է, որ ֆրանսիական «Ռենո»-֊ի եւ ճապոնական «Նիսան»-֊ի համագործակցությունը մեծ օգուտ է բերել, եւ հորդորել է «Ջեներալ մոթորս»-֊ին հանձնաժողով ստեղծել այդ երկու ընկերությունների հետ գործակցության հեռանկարները ուսումնասիրելու համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG