Մատչելիության հղումներ

Աշխարհի առաջնորդների նախասիրությունները


Բրիտանական The Independent թերթը հրապարակել է աշխարհի տարբեր քաղաքական գործիչների նախասիրություններն ու հոբբիները:

Ձյունիչիրո Կոիձյումին 2001 թվականի ապրիլին Ճապոնիայի վարչապետ դառնալուց հետո թողարկել է ձայնասկավառակ՝ Էլվիս Փրեսլիի 25 հիթային երգերով: Աշխարհում տնտեսությամբ ամենազարգացած 2-րդ երկրի առաջնորդ Կոիձյումին սիրելի երգչի հետ նույն օրն է ծնվել՝ հունվարի 8-ին:

Եթե Ժակ Շիրակը չլիներ քաղաքական գործիչ, նա կդառնար սումոյի մարտիկ: Ֆրանսիայի նախագահը հին ճապոնական մարտարվեստի մեծ երկրպագու է, նա սումոն համարում է «միջազգային եւ հավերժական մարզաձեւ»: ժակ Շիրակը Ենիսեյան պալատում շատ հաճախ է դիտում Ճապոնիայից բերված սումոյի մարտերի տեսաերիզները եւ ըմպում մեքսիկական գարեջուր: Վերջինը Շիրակի երկրորդ նախասիրությունն է:

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին շատ է սիրում երաժշտություն, նա կարողանում է դաշնամուր, կիթար ու կոնտրաբաս նվագել: Villa Certosa առանձնատունը ձեռք բերելուց հետո Բերլուսկոնին նաեւ կակտուսների մեծ երկրպագու է. նրա հավաքածուն արդեն ներառում է 400 տեսակ:

Սադամ Հուսեյնին ոգեշնչում է Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը»: Հուսեյն-գրողի առաջին գիրքը՝ «Զաբիբան եւ թագավորը», տպագրվել է 2002 թվականին եւ լույս տեսնելուց հետո միանգամից անցել էր արագ վաճառվող գրքերի շարքն ու ընդգրկվել դպրոցական ծրագրում:


Հասմիկ Սմբատյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG