Մատչելիության հղումներ

Քեմուլարիա. «Բնիկ ադրբեջանցիների բացակայությամբ Ղարաբաղում հանրաքվե անցկացնելն անընդունելի է»


Հազարավոր բնիկ ադրբեջանցիների բացակայության պայմաններում Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելն անընդունելի է, կարծիք է հայտնել Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Կոտե Քեմուլարիան, որը հինգշաբթի օրը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նա իր աջակցությունն է հայտնել Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Քեմուլարիայի կարծիքով, Վրաստանում եւ Ադրբեջանում առկա հակամարտությունները խոչընդոտում են այդ երկրների զարգացումը եւ տարածաշրջանում միջազգային ծրագրերի կենսագործումը:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, Քեմուլարիան եւ Մամեդյարովը գոհունակություն են արտահայտել Վրաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG