Մատչելիության հղումներ

Սուրկով. «Պուտինը, հավանաբար, կդառնա կուսակցական»


Կրեմլի վարչակազմի ղեկավարի տեղակալ Վլադիսլավ Սուրկովը այսօր ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կդառնա կուսակցական:

Նրա կարծիքով, այն, որ նախագահը կուսակցության անդամ չէ, կոմունիզմի դեմ համառ պայքարի հետեւանք է:

«Մենք զբաղված էինք ապակուսակցականացմամբ եւ չափն անցանք: Դա ուղղելի հարց է՝ պատմական մոտակա հեռանկարում»,֊ - փաստել է Սուրկովը:

Նա հրաժարվել է պատասխանել հարցին, թե ո՞վ է լինելու Ռուսաստանի հաջորդ նախագահը: Ռուսաստանցի վերլուծաբաններից շատերը, մինչդեռ, գտնում են, որ իշխանամետ ուժերը կարող են նախագահի պաշտոնին առաջադրել հենց Վլադիսլավ Սուրկովի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG