Մատչելիության հղումներ

Ուսանողների 75 տոկոսի մոտ առկա են առողջական խանգարումներ


Ըստ մասնագետների, քիչ չեն դեպքերը, երբ մեկ ուսանողի մոտ միաժամանակ առկա է մի քանի հիվանդություն: Օրինակ, ուսումնական տարվա սկզբին Երեւանի պետական համալսարանի հետազոտված 2100 ուսանողի մոտ հայտնաբերվել է 2200 հիվանդություն:

«Հիմնական մասի մոտ դիտվում են հենաշարժողական ապարատի խանգարումներ, տեսողության խեղումներ եւ թերապեւտիկ խնդիրներ, այդ թվում՝ աղեստամոքսային խանգարումներ: Իսկ ուսումնառության ընթացքում գումարվում են նաեւ նյարդային խնդիրներ, որոնք ազդում են մկանների վրա՝ վատացնելով օրգանիզմի ընդհանուր վիճակը», - փաստում է համալսարանի ֆիզկուլտուրայի ամբիոնի դոցենտ Լիանա Դուրգարյանը, որն աշխատում է հատուկ խմբերի հետ:

Բժիշկները յուրաքանչյուր երրորդ ուսանողի մոտ հայտնաբերել են տեսողության շեղումներ՝ հիմնականում կարճատեսություն: Դրա պատճառը նրանք համարում են, նախ, հետխորհրդային «մութ ու ցուրտ տարիների» էներգետիկ ճգնաժամը, որն անմիջականորեն է անդրադարձել այս սերնդի առողջության վրա: Թեեւ ոչ պակաս կարեւորություն տալիս են համակարգչի ազդեցությանը, որը, նրանց վկայությամբ, լուրջ հետեւանքներ է թողնում նաեւ նյարդային համակարգի վրա: Նյարդային ֆունկցիոնալ խանգարում արձանագրվել է յուրաքանչյուր երկրորդ ուսանողի մոտ:


Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG