Մատչելիության հղումներ

Վոիսլավ Կոշտունիցա. «Սերբիան Կոսովոյի հարցի պարտադրված լուծում չի ընդունի»


«Սերբիան Կոսովոյի հարցի պարտադրված լուծում չի ընդունի», - Լոնդոնում հայտարարել է Սերբիայի կառավարության ղեկավար Վոիսլավ Կոշտունիցան Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյրի հետ հանդիպելուց հետո:

«Պարտադրված որոշումը փոխզիջում չէ, եւ մենք դրան չենք ենթարկվի»,֊ - ավելացրել է Կոշտունիցան:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, թե Թոնի Բլեյրը պնդել է, որ Սերբիան ճանաչի Կոսովոյի անկախությունը: Նման դիրքորոշում ունի նաեւ Եվրամիությունը՝ ձգտելով, որ Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ բանակցություններն ավարտվեն մինչեւ այս տարվա վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG