Մատչելիության հղումներ

Գելա Բեժուաշվիլի. «Եթե նոր երկաթուղին շահավետ լինի, միջոցներ կգտնվեն»


«Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցումը կոմերցիոն նախագիծ է: Այս պահին հետազոտվում է խնդրի մարքեթինգային կողմը՝ որքանո՞վ այն շահավետ կլինի: Մինչ այս հարցի պատասխան գտնելը մենք դեռ միջոցներ չենք տրամադրում», - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին:

«Սա պետք չէ կապել ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ նախագիծը չֆինանսավորելու որոշման հետ: Եթե երկաթուղու կառուցման նախագիծը կոմերցիոն տեսակետից շահավետ լինի, այլ աղբյուրներ կգտնվեն, թեեւ առայժմ այդ մասին խոսակցություն չկա», - ասել է Բեժուաշվիլին:

Հայաստանը դեմ է Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու կառուցմանը՝ պնդելով, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նորի կառուցումն անիմաստ է:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG