Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը «արտառոց ոչինչ չի տեսնում» Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանախագ Մեթյու Բրայզայի կողմից ղարաբաղյան բանակցությունների սեղանին դրված առաջարկների գաղտնազերծման մեջ:
«Խոսքն այն մասին է, թե մենք [համանախագահները] առաջարկը արել ենք, եւ երկու նախագահները արդեն պետք է խիզախություն ցուցաբերեն՝ իրենց ժողովուրդներին սա բացատրելով», - երեքշաբթի օրը լրագրողներին ասաց Արզումանյանը:
Նրա կարծիքով, սա հասարակությանը բանավեճի մեջ ներքաշելու փորձ է, ինչը «բնականոն գործընթաց է». - «Եթե հիշում եք՝ ժամանակին բանավեճի առաջարկը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հանգեցրեց իշխանափոխության... Հիմա էլ բանավեճի առաջարկ է արվում»:
Հարցին, թե կարո՞ղ է այս անգամ էլ դա հանգեցնել իշխանափոխության, նախկին արտգործնախարարը սոսկ արձագանքեց, թե «ամեն ինչ հնարավոր է», եւ դա կախված է նրանից, թե «կհանդուրժի՞ արդյոք հասարակությունը այն սցենարները, որ այսօր մշակում են իշխանությունները»:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարարության՝ երկուշաբթի օրը տարածած պատասխան հայտարարությանը, Արզումանյանը ասաց, թե այն ընդամենը ցույց տվեց Հայաստանի արտաքին գերատեսչության «անզորությունը» եւ եւս մեկ անգամ ապացուցեց, որ բանակցային սեղանին դրված է Լեռնային Ղարաբաղի կողմից վերահսկվող տարածքներից հայկական ուժերի դուրսբերման հարցը:
«Ի՞նչ է ստանում Ղարաբաղը... Որ իրեն թույլ է տրվում նորի՞ց ռեֆերենդում անցկացնել: Այդ ժողովուրդը իր վճիռը կայացրել է վաղուց», - ասաց նախկին արտգործնախարարը: - «Այս իշխանությունը հենց այդ շնչով է եկել իշխանության, որպեսզի լուծի Լեռնային Ղարաբաղի անկախության եւ Հայաստանի հետ վերամիավորման հարցը, քանի որ նախկինները, ըստ իրենց, չէին կարողանում այդ հարցը լուծել»:
Արզումանյանի համոզմամբ, Հայաստանի ներքաղաքական վիճակը ուղղակիորեն ազդում է Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, եւ այդ առումով Մեթյու Բրազայի հայտարարություններում արտառոց է «այն, որ Բրայզայի նման միջին օղակի պաշտոնյան թույլ է տալիս Հայաստանին ասել՝ դու հասիր Ադրբեջանի մակարդակին, որպեսզի քո նախագահին մենք հրավիրենք [Միացյալ Նահանգներ]». - «Սա մի արտառոց ապտակ է: Բազմիցս խոսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարություն չկա, բայց ես ժողովրդավարություն ասելով չեմ հասկացել, որ մենք պետք է համեմատվենք Ադրբեջանի կամ Բելառուսի հետ»:
Հայոց համազգային շարժման անդամ Արզումանյանը նաեւ չբացառեց ՀՀՇ-ի համագործակցությունը իշխող կոալիցիայից հեռացած «Օրինաց երկիր» կուսակցության հետ. - «Ամեն ինչ էլ կյանքում հնարավոր: ՕԵԿ-ը դարձել է ռեալ քաղաքական գործոն ներքաղաքական կյանքում»:
Ռուզաննա Ստեփանյան