Մատչելիության հղումներ

«Հեռախոսազանգային» շոու բիզնես


Այդպիսի ծառայություններ մատուցող սրահներից մեկում է աշխատում Արամը: Նա ասում է, որ օրական իրեն դիմում է մոտ 30 հոգի, իսկ նրանցից առնվազն 10֊-ը համակարծիք են իրենց ընտրության մեջ եւ պատվիրում են Հ.Ա.Յ.Ք. խմբի «Քամի, փչիր» երգը: Նրան հաջորդում են Շակիրայի եւ Արմենչիկի վերջին հիթերը:

Բջջային հեռախոսների մեղեդային զանգերն ապահովող Արամ Ասատրյանը (այս դեպքում ոչ թե երգիչ, այլ հատուկ այդ նպատակով գործող սրահի աշխատող) ասում է, որ իրեն դիմում են առավելապես ուսանողները, իսկ նրանցից առավել հաճախ երգ են պատվիրում հատկապես աղջիկները: Իսկ տղաները ավելի շուտ իրենց հեռախոսը կհամալրեն տարբեր խաղերով, քան Եվրատեսիլի վերջին հիթերով: Արամը պատմում է, որ սովորական դեպքերից բացի, իր աշխատանքային պրակտիկայում հանդիպել են նաեւ անսովոր եւ նույնիսկ անհավատալի դեպքեր. - «Մի հաճախորդ եկավ եւ պատվիրեց, որ իր հեռախոսի մեջ հինգ հատ ֆիլմ գցեմ, շատ զարմացա. մարդ էլ հեռախոսով ֆիլմ նայի՞»:

Սեփական հեռախոսը ամենավերջին հիթով կամ պարզապես գեղեցիկ երաժշտությամբ զարդարելու երիտասարդների մոլուցքը հաշվի առնելով, վերջերս գերմանական Supersmart խումբը թողարկել է մի ձայնասկավառակ, որի 9 պոլիֆոնիկ ստեղծագործությունները նախատեսված են հատուկ հեռախոսազանգերի համար:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG