Մատչելիության հղումներ

Սուպերմոդելը դատարանի առջեւ


Նաոմիի զայրույթից տուժած Աննա Սկոլավինոն ասում է, որ Քեմփբելը մեղադրել է իրեն ջինսի գողության մեջ եւ իր վրա նետել բջջային հեռախոսը: Աննան ստիպված էր հիվանդանոց գնալ, որտեղ նրան 4 կար էին դրել:

Սուպերմոդելը ժխտում է իր մեղքը եւ պնդում, որ Աննան այս ամենը հորինել է այն բանից հետո, երբ հեռացվել է աշխատանքից: Եթե Քեմփբելի մեղքը հաստատվի, նա նույնիսկ կարող է մի քանի օր անցկացնել բանտում:

Այդ ընթացքում Քեմփբելի նախկին սպասուհի Գաբի Գիբսոնը նույնպես դատական գործ է հարուցել ընդդեմ Նաոմիի՝ նա մեղադրում է սուպերմոդելին իրեն ծեծելու եւ վնասվածքներ հասցնելու մեջ:

Ի դեպ, առաջին անգամը չէ, որ ամերիկացի մոդելը գործ ունի իրավապահ մարմինների հետ: Վեց տարի առաջ Կանադայի դատարանը նրան մեղավոր է ճանաչել տնային սպասուհի Ջորջինա Գալասիսի վրա հարձակման մեջ:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG