Մատչելիության հղումներ

Պուտին. «ԱՊՀ֊-ի հետ մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն սթափ հաշվարկի վրա»


«Ռուսաստանի հարաբերությունները ԱՊՀ երկրների հետ պետք է հիմնված լինեն միջազգային տնտեսությունում եւ առեւտրում ընդունված հիմունքների եւ սթափ հաշվարկի վրա», - ասել է այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ելույթ ունենալով ռուսաստանցի դիվանագետների առջեւ, նա համոզմունք է հայտնել, որ «նման մոտեցումը կծառայի ԱՊՀ֊-ի գործընկերների հետ բազմաբնույթ կապերի առողջացմանը»:

Պուտինը նաեւ հավաստիացրել է, որ «հակառակ ակնհայտ սադրանքների՝ Ռուսաստանը ապագայում էլ կկատարի իր խաղաղապահ առաքելությունը հետխորհրդային տարածքում»:

Նա կարծիք է հայտնել, որ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը պետք է հիմնված լինի միասնական սկզբունքների վրա՝ լինի դա Կոսովոյում, Վրաստանի տարածքում, թե Մերձդնեստրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG