Մատչելիության հղումներ

Լեւոն Չախմախչյանի փոխարեն Կալմիկիայից նոր սենատոր է ընտրվել


Կալմիկիայի խորհրդարանն այսօր Ռուսաստանի Դաշնության խորհրդում նոր ներկայացուցիչ ընտրեց Կոնստանտին Ցիցինին, որը կփոխարինի կաշառառության մեջ կասկածվող Լեւոն Չախմախչյանին:

Դաշնության խորհուրդը անցած շաբաթ վաղաժամկետ դադարեցրել էր Չախմախչյանի լիազորությունները, իսկ դրանից երկու շաբաթ առաջ Կալմիկիայի խորհրդարանը հետ էր կանչել նրան Դաշնության խորհրդից:

Իրավապահ մարմինները պնդում են, որ հատուկ գործողություն իրականացնելիս 300 հազար դոլար են հայտնաբերել Չախմախչյանի պայուսակում: Դատարանը դեռ պետք է որոշի՝ արդյո՞ք հանցակազմ կա Չախմախչյանի գործողություններում: Նրա հիվանդության պատճառով նիստը հետաձգվել է մինչեւ հունիսի 30֊-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG