Մատչելիության հղումներ

Ավիավթարում զոհվածների ընտանիքներին կհատկացվի լրացուցիչ օգնություն


Սոչիում վթարի ենթարկված ինքնաթիռում զոհվածների ընտանիքներից յուրաքանչյուրին լրացուցիչ կտրամադրվի 1 միլիոն դրամ: Նման որոշում է կայացրել այսօր կառավարական հանձնաժողովը:

Հանձնաժողովը փաստել է, որ կենտրոնական գանձապետական բաժանմունքում բացված հաշվեհամարին կուտակվել է մոտ 88,5 միլիոն դրամ, այդ գումարից 85 միլիոնը որոշվել է տրամադրել զոհվածների հարազատներին:

Ինչպես այսօր հաղորդել է կառավարության մամլո ծառայությունը, 2 միլիոն դրամ կհատկացվի նաեւ Վրաստանի երկու հայազգի քաղաքացիների հարազատներին, քանի որ Վրաստանի կառավարությունը նրանց ֆինանսական աջակցություն չի տրամադրել:

Մոտ 1,5 միլիոն դրամ կհատկացվի Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցու մոտ հուշարձանի կառուցման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG