Մատչելիության հղումներ

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին պահանջել սենատորներից՝ պարզել ճշմարտությունը Էվանսի հետկանչի մասին


Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ամերիկահայ ընտրողներին հորդորել իրենց սենատորներին՝ պարզել ճշմարտությունը Հայաստանում ԱՄՆ-֊ի դեսպան Ջոն Էվանսի հետկանչի պատճառների մասին: Նոր դեսպան Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվելու է հունիսի 28֊ին՝ օրվա երկրորդ կեսին, ինչից հետո կներկայացվի Սենատի հաստատմանը:

«Սա կարող է լինել մեր վերջին հնարավորությունը՝ անկեղծ բացատրություն ստանալու այս վիճահարույց հարցի մասին՝ մինչեւ այն կթաքցնեն գորգի տակ»,֊ - ասված է Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:

«Մեզ անհրաժեշտ է մեկ սենատորի նախաձեռնություն՝ հետաձգելու նոր դեսպանի հաստատումը, մինչեւ պետդեպարտամենտը հստակ պատասխան չտա, թե ինչո՞ւ է հետ կանչվել Ջոն Էվանսը»,֊ - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասել է «Կալիֆորնիա քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը:

Ամերիկյան եւ հայաստանյան լրատվամիջոցները բազմիցս ենթադրություններ են արել, որ Էվանսը ժամկետից շուտ հետ է կանչվել այն պատճառով, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ հակառակ այն բանի, որ Ջորջ Բուշի վարչակազմը երբեք չի օգտագործել այն բառը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG