Մատչելիության հղումներ

ՄԵկնարկեց երիտասարդական ներկայացումների փառատոնը


Հենց Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» ներկայացումով երեկ բացվեց երիտասարդական ներկայացումների առաջին փառատոնը, որը կշարունակվի մինչեւ հուլիսի 1-ը: Փառատոնի ընթացքում կցուցադրվի 22 ներկայացում, իսկ մասնակիցների թվում կլինեն նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի եւ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնները:

Երիտասարդ ռեժիսորներ Դավիթ Հարությունյանն ու Իշխան Ղարիբյանն ասում են, որ ողջ կյանքում կհիշեն փառատոնը՝ որպես իրենց ռեժիսորական դեբյուտ: Նրանց կարծիքով՝ փառատոնը կաշխուժացնի Հայաստանում արդեն լճացած թատերական մթնոլորտը եւ հնարավորություն կտա երիտասարդներին ցույց տալ իրենց հնարավորությունները:

Մինչեւ հուլիսի 1֊-ը ամեն օր Երեւանի գրեթե բոլոր թատրոններում կներկայացվի 2֊4 ներկայացում, իսկ դրանք դիտելու համար գումար չեն պահանջի. մուտքն ազատ է:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG