Մատչելիության հղումներ

Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող հայազգիների համար հայաստանյան բուհեր ընդունվելու կարգն «ավելի քան արտոնյալ է»


Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցչի փոխանցմամբ, ընդունելության կարգը, որ սահմանված է Հայաստանում սովորելու ցանկություն ունեցող օտարերկրյա քաղաքացիություն ունեցող հայազգի երիտասարդների համար «ավելի քան արտոնյալ է»:

Նախարարության համապատասխան բաժնի ղեկավար Հրաչ Թադեւոսյանը պարզաբանեց, որ նույնիսկ չունենալով համապատասխան գիտելիքներ, երիտասարդը կարող է ընդունվել հայաստանյան բուհի, ասենք, նախապատրաստական բաժին՝ եթե հայ է ու Հայաստանում սովորելու ցանկություն ունի:

«Հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 20-ը ընկած ժամանակահատվածում այն հայ երիտասարդները, ովքեր նախընտրում են մասնագիտական կրթություն ստանալ Հայաստանում իրենց դիմումը եւ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու են կրթության եւ գիտության նախարարություն», - ասաց Թադեւոսյանը:

Հայաստանյան բուհերում այսօր սովորում են օտարերկրյա քաղաքացիություն ունեցող մոտ 3000 հայ ուսանողներ, որոնցից 546-ը՝ պետպատվերի շրջանակներում (անվճար): Պետությունն ամեն տարի շուրջ 70 անվճար տեղ է հատկացնում հայագիտական մասնագիտություններին:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG