Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը կորցրել է հույսը միջազգային կազմակերպությունների կարգավորիչ մեխանիզմների հանդեպ»


«Ադրբեջանը կորցրել է հույսը միջազգային կազմակերպությունների կարգավորիչ մեխանիզմների հանդեպ: Ղարաբաղյան հաամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, սակայն ոչ մի արդյունք չեն տալիս», - Հեյդար Ալիեւի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմաբ, Ադրբեջանի նախագահը նշել է, որ միջազգային կազմակերպությունների որոշումները, այդ թվում՝ գրավյալ տարածքներից զորքերի անհապաղ դուրսբերում պահանջող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը չեն կատարվում:

«Հայաստանը դրանք անտեսում է, եւ այդ պայմաններում մենք ընդհանուր առմամբ առանց հույսի ենք վերաբերվում միջազգային կարգավորիչ մեխանիզմներին», - ասել է Ալիեւը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը «ղարաբաղյան հանգույցի լուծման գործում», սակայն շեշտել է. - «Առաջընթացի բացակայությունը ստիպում է Ադրբեջանին ճշգրտումներ մտցնել իր քաղաքականության մեջ»:

«Միջազգային ֆինանսական կառույցների հաշվարկներով, միայն նավթային ծրագրերի իրականացումից Ադրբեջանը կստանա շուրջ 140 միլիարդ դոլար: Եթե հաշվի առնենք, որ ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է, մենք, անշուշտ, կօգտագործենք այդ հնարավորությունները բանակը հզորացնելու համար, որպեսզի այն կարողանա ցանկացած պահի ազատագրել գրավյալ տարածքները», - հայտարարել է Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG