Մատչելիության հղումներ

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը վաղաժամկետ դադարեցրեց Չախմախչյանի լիազորությունները


Ռուսաստանի Դաշնության խորհուրդը այսօր վաղաժամկետ դադարեցրեց սենատոր Լեւոն Չախմախչյանի լիազորությունները:

Չախմախչյանը, որն այսօր զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, կասկածվում է կաշառք ստանալու եւ խարդախության մեջ: Իրավապահները պնդում են, որ նրա մոտ 300 հազար դոլարով պայուսակ է հայտնաբերվել:

Երեկ Ռուսաստանի Գերագույն դատարանը նրա վերաբերյալ որոշում չկայացրեց, քանի որ Չախմախչյանը գտնվում էր հիվանդանոցում:

Դաշնության խորհրդի այսօրվա նիստում սենատորներից ոմանք տարակուսանք հայտնեցին, որ առանց դատական որոշման Չախմախչյանին լիազորություններից զրկելը կարող է տարաբնույթ արձագանքներ առաջացնել: Այնուամենայնիվ, Չախմախչյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուն դեմ քվեարկեց ընդամենը մեկ սենատոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG