Մատչելիության հղումներ

Սոչին՝ 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի անցկացման թեկնածու


Այսօր Լոզանում Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն Ռուսաստանի Սոչի քաղաքն ընդգրկել է 2014 թվականի ձմեռային Օլիմպիադայի անցկացմանը հավակնող 3 քաղաքների ցուցակում: Մյուս երկու թեկնածուներն են՝ ավստրիական Զալցբուրգը եւ հարավկորեական Փհենչհանը:

Մրցույթից դուրս են մնացել Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթին, իսպանական Խական, Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիան եւ վրացական Բորժոմին:

Սոչին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի սիրած հանգստավայրն է:

«Ռոյթերզ»-֊ը, մինչդեռ, փաստում է, որ երեք թեկնածուների շարքում առաջատարը Զալցբուրգն է, որտեղ կան բոլոր պայմանները ձմեռային Օլիմպիադայի անցկացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG