Մատչելիության հղումներ

Հայազգի պատգամավորը նշանակվել է Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարար


Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսի հրամանագրով երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Լիլիան Քեշիշյանը նշանակում է ստացել գործադիր իշխանությունում:

Քեշիշյանը այսօրվանից զբաղեցնելու է Ուրուգվայի զբոսաշրջության եւ սպորտի փոխնախարարի պաշտոնը: Ըստ երկրի օրենսդրության, Քեշիշյանը պետք է հրաժարվի պատգամավորական մանդատից:

Լիլիան Քեշիշյանը եղել է Հայաստանում. մասնակցել է Հայոց խորհրդարանի 15-ամյակին նվիրված միջոցառումներին:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG