Մատչելիության հղումներ

Մինսկում քննարկվելու է օտարերկրյա ռազմակայանների հարցը


Վաղը Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նստաշրջանում քննարկվելու է կազմակերպության պատասխանատվության գոտում օտարերկրյա ռազմակայանների տեղակայման հարցը: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոպիրկինը:

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն իրեն ոչ մեկին չի հակադրում, սակայն մենք ուշի-ուշով հետեւում ենք ՆԱՏՕ-֊ի գործունեությանը մեր պատասխանատվության գոտում»,֊ - ասել է ռուսաստանցի դիվանագետը:

Մինչդեռ Ղրղըզստանի պաշտպանության նախարար Իսմայիլ Իսակովը այսօր Մինսկում հայտարարել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանները Կենտրոնական Ասիայում միմյանց չեն խանգարում, այլ փոխադարձաբար լրացնում են»:

Կազմակերպության նստաշրջանին մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը դիտորդի կարգավիճակով կմասնակցի նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նիստին:

Որոշ տեղեկություններով, Մինսկում կայանալու է նաեւ Ռոբերտ Քոչարյան - ֊Վլադիմիր Պուտին հանդիպում: Միեւնույն ժամանակ նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին այսօր հայտնեց, որ «առայժմ հստակ չէ, թե արդյո՞ք այցի ընթացքում տեղի են ունենալու նախագահների երկկողմ հանդիպումներ»:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG