Մատչելիության հղումներ

Ջորջ Սորոս. «Թուրքիան դարձել է ավելի բաց երկիր»


Ամերիկացի հայտնի մեկենաս եւ մեծահարուստ Ջորջ Սորոսը Ստամբուլում հայտարարել է, որ բավարարված է Թուրքիայում ժողովրդավարության մակարդակով եւ իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության գործունեությամբ:

«Թուրքիան դարձել է ավելի բաց հասարակություն, իսկ երկրի կառավարության բանակցությունները Եվրամիության հետ համարում եմ լավատեսություն ներշնչող», - ըստ թուրքական TGRT հեռուստաընկերության, հայտարարել է Սորոսը:

Ջորջ Սորոսը նաեւ խոստովանել է, որ աջակցել է «գունավոր հեղափոխություններին» Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղըզստանում: Նրա խոսքերով, Վրաստանում հեղաշրջման պատճառն այն էր, որ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն չկատարեց իրեն տված խոստումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG