Մատչելիության հղումներ

Թուրքմենստանում ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը


Կիրակի օրը Թուրքմենստանի մայրաքաղաքում ձերբակալվել է «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության թղթակից Օգուլսապար Մուրադովան: Ձերբակալվել են նաեւ նրա երեք չափահաս երեխաները:

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է, որ կիրակի օրն առավոտյան երկու ոստիկաններ մտել են Մուրադովայի բնակարանը եւ ձերբակալել նրան առանց որեւէ փաստաթուղթ ներկայացնելու:

«Ազատություն» ռադիոկայանի Կառավարող խորհրդի նախագահ Քենեթ Թոմլինսոնը հայտարարել է, որ «սա մի նոր փորձ է՝ թույլ չտալու թուրքմեն ժողովրդին ճշմարտությունն իմանալու իր երկրում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին»:

58-֊ամյա լրագրող եւ իրավապաշտպան Մուրադովան այս տարվա մարտից սոցիալական եւ մարդու իրավունքների հարցերի վերաբերյալ նյութեր է պատրաստել «Ազատություն» ռադիոկայանի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG