14 տարի առաջ Հայաստանում կազմավորված ոստիկանության զորքերը այսօր Երեւանում տեղակայված իրենց զորամասում նշեցին տարեդարձը:
Ոստիկանության զորքերին շնորհավորելու եկել էին տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Մանուկ Թոփուզյանը, Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, Հայաստանի ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, պաշտպանության փոխնախարար Միքայել Հարությունյանը, Լեռնային Ղարաբաղի ներքին գործերի նախարարը:
«Ոստիկանության զորքերը շարունակում են մնալ հասարակական կարգի պահպանության երաշխավորներից մեկը, անհրաժեշտության դեպքում՝ երկրի անվտանգության եւ սահմանների պաշտպանության ակտիվ մասնակիցներիցը՝ միշտ պատրաստ դիմագրավելու մեր հանրապետության, մեր անկախության, մեր ժողովրդի անդորրի դեմ ցանկացած ոտնձգության», - իր ելույթում ասաց Հայկ Հարությունյանը:
Ոստիկանության զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը նույնպես «հասարակական կարգի պահպանությունն» է համարում իր ղեկավարած կառույցի առաջնային դերը:
«Այսօրվա մեր խնդիրը երկրի ներքին կայունության եւ կարգուկանոնի ապահովումն է», - ասաց նա:
Ոստիկանության զորքերի ներկայացուցիչները պարգեւներ (մեդալներ, մարտական զենք ու դրամական պարգեւներ) ստացան:
Պաշտպանության նախարարության կողմից ոստիկանության զորքերը ստացան 250 մահակ եւ 205 վահան:
Ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Հարությունյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք նման նվերը կապված չէ առաջիկա ընտրությունների ընթացքում հնարավոր հասարակական հուզումների հետ, վստահեցրեց. - «Ոչ մի անգամ ժողովրդի դեմ մենք ոչ մի բան չենք արել եւ չենք անելու»:
«Եթե լինեն հակաօրինական գործողություններ, գործողություններն անողների դեմ, իհարկե, հակազդեցություն կլինի», - ավելացրեց նա:
Աստղիկ Բեդեւյան