Մատչելիության հղումներ

Արդյո՞ք Հայաստանը ցանկություն ունի միանալու Կարս֊ - Թբիլիսի֊ - Բաքու երկաթուղուն


«Թըրքիշ դեյլի նյուս» թուրքական թերթը այսօրվա իր համարում պնդում է, թե երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ քննարկելու Հայաստանի հնարավոր մասնակցությունը Կարս֊ - Ախալքալակ - Թբիլիսի - ֊Բաքու երկաթուղու կառուցման ծրագրին:

Ըստ նույն աղբյուրի, Ադրբեջանի առաջնորդը դրականորեն է արձագանքել Հայաստանի մասնակցության գաղափարին: Միեւնույն ժամանակ թերթը վկայակոչում է մի թուրք պաշտոնյայի, որի խոսքերով, եթե Հայաստանը միանա այդ ծրագրին, երկաթուղու կառուցման անհրաժեշտությունն ընդհանրապես կվերանա, քանի որ Թուրքիան եւ Հայաստանը միացնող ուղիղ երկաթգիծ արդեն կա, բայց այն չի գործում քաղաքական պատճառներով:

Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կտրականապես դեմ են Կարս - ֊Ախալքալակ֊ - Թբիլիսի - ֊Բաքու երկաթուղու կառուցմանը եւ որ դրա փոխարեն պետք է վերաբացվի Կարս - Գ֊յումրի երկաթուղին, որը չի գործում 90֊-ականների սկզբից, երբ Թուրքիան նախաձեռնեց Հայաստանի շրջափակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG