Մատչելիության հղումներ

«Իզվեստիա». «Ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել դրա ղեկավարման տեխնիկայում թույլ տրված սխալի հետեւանքով»


Ինչպես այսօր գրում է ռուսաստանյան «Իզվեստիա» թերթը, միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները գտնում են, որ հայկական ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել դրա ղեկավարման տեխնիկայում թույլ տրված սխալի պատճառով:

Պարբերականի վկայությամբ՝ նման եզրակացության են հանգել մասնագետները «սեւ արկղեր»-֊ում պարունակվող տեղեկությունները վերլուծելուց հետո:

«Ինքնաթիռը պետք է նախ արագություն հավաքեր եւ դրանից հետո միայն իրականացներ շրջադարձը: Տվյալ դեպքում ամեն ինչ միաժամանակ է արվել»,֊ - գրում է թերթը՝ ավելացնելով, որ վատ եղանակի պայմաններում նման բան չէր կարելի անել, քանի որ այդ դեպքում ինքնաթիռը անկառավարելի է դառնում:

«Իզվեստիա»֊-ն նաեւ զետեղել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ծառայողական մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրված է մայիսի սկզբին Սոչիի մոտակայքում վթարի ենթարկված A 320 ինքնաթիռի թռիչքը եւ վայրէջք կատարելու փորձը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG