Այն բավական հարուստ պատմություն ունի. հիմնադրվել է 1498 թվականին Ավստրիայի կայսր Մաքսիմիլիան առաջինի հրամանով եւ մինչեւ 1918 թվականը հանդես է եկել միայն թագավորական պալատում: Պատկերացրեք՝ 10-֊15 տարեկան տղաներ պալատական հագուստներով երգում են Նորին մեծություն թագավորի համար: Այդ տղաների թվում են եղել Ֆրանց Շուբերտն ու Հայդն եղբայրները, իսկ երգչախումբը ղեկավարել են Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը, Անտոն Բրուկները եւ Ֆրանց Բիբերը:
Այժմ երգչախումբը ղեկավարում է Ջերալդ Վիրթը, ով ինքն էլ ժամանակին երգել է նույն երգչախմբում: Նա ասում է, որ 500 տարվա ընթացքում առանձնապես մեծ փոփոխություններ չեն եղել: Եվ իրենց հաջողության եւ երկարակեցության գաղտնիքը հենց այն է, որ իրենք պահպանում են բոլոր ավանդույթները:
Թեեւ փառատոնի կազմակերպիչները երգչախմբի ղեկավարությանը ուղարկել էին հայկական երկու ստեղծագործությունների նոտաները, երգչախմբի անդամները դրանք չեն հասցրել սովորել: «21֊-ի հեռանկարներ» փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանն ասում է, որ տղաները հայերեն չեն երգի, սակայն կերգեն Հայաստանի փոքրիկ երգիչների հետ:
Փառատոնի կազմակերպիչ Ստեփան Ռոստոմյանի խոսքերով, փառատոնի նպատակը ոչ միայն այլ երկրների մշակույթին ծանոթանալն է, այլեւ հայկական մշակույթը տարածելն ու գովազդելը: Իսկ հետագայում փառատոնի շրջանակներում Հայաստան կժամանեն այնպիսի հայտնի երաժիշտներ, ինչպիսիք են Յուրի Բաշմետը, «Քրոնոս» քառյակը, «Տոկիո» լարային քառյակը, Դավիդ Գերինգասը, Գիդոն Կրեմերը եւ «Կրեմերատա բալթիկա» նվագախումբը:
Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում Վիեննայի տղաների երգչախումբը կներկայացնի հոգեւոր, դասական, ժողովրդական, ժամանակակից ստեղծագործություններ ու նաեւ երգեր հայտնի ֆիլմերից եւ մյուզիքլներից:
Տաթեւիկ Լազարյան