Մատչելիության հղումներ

Հայտնաբերվել է երկու դիակ


Երկուշաբթի օրը Երեւանում երկու դիակ է հայտնաբերվել. երկու մահացածներին էլ ոստիկանությունը կախված է հայտնաբերել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Փրկարար ծառայության լրատվական բաժնից:

1980 թվականին ծնված Սարգիս Ս.-ի դին ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են Մադոյան 2 հասցեում (նախկին «Պենոպլաստ» գործարանի տարածք)՝ ծառից կախված:

Իսկ ոստիկանության Կենտրոնի բաժնի ախատակիցները նույն օրը Երիտասարդական պալատին հարակից տարածքում հայտնաբերել են 1951 թվականին ծնված Սլավիկ Մ.-ի դիակը:

Երկու դեպքերի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Ոստկանների կողմից հիմնական վարկած է դիտվում ինքնասպանությունը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG