Մատչելիության հղումներ

Ռոստովի մարզը ստանձնել է Գյումրիի ռազմակայանի շեֆությունը


Ռոստովի մարզը ստանձնել է Գյումրիի ռուսաստանյան ռազմակայանի շեֆությունը: Ինչպես գրում է «Կրասնայա զվեզդա» թերթը, այդ մասին անցած շաբաթ զինծառայողներին է հայտնել Ռոստովի մարզի նահանգապետ Վլադիմիր Չուբը:

Ռոստովի մարզի նահանգապետը Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի հարավային դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցիչ Դմիտրի Կոզակի գլխավորած պատվիրակության կազմում:

Կոզակն ասել էր, որ Վրաստանից տեխնիկայի տեղափոխումը Գյումրիի ռազմակայան խնդիրներ չի հարուցել, եւ «հայկական կողմի հետ բոլոր հարցերը համաձայնեցվել են առանց դժվարության»:

Չուբը ռազմակայանի զինծառայողներին երկու արբանյակային ալեհավաք է նվիրել եւ խոստացել է վերականգնել ռազմակայանի տարածքում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG