Մատչելիության հղումներ

Հանս Բլիքս. «Իրանը 2010 թվականին կարող է ատոմային ռումբ ունենալ»


«Իրանը կարող է 2010 թվականին ատոմային ռումբ ունենալ», - Ջակարտայում հայտարարել է զանգվածային բնաջնջման սպառազինության հարցերով անկախ Միջազգային հանձնաժողովի նախագահ Հանս Բլիքսը:

«2010-֊2011 թվականներին Թեհրանը, հավանաբար, միջուկային զենք կունենա, եթե ցանկանա»,֊ - փաստել է Բլիքսը, որը ժամանակին գլխավորել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների խումբը Իրաքում: - «Եթե Իրանին թույլատրվի ուրանի հարստացման գործընթացը հասցնել արդյունաբերական մակարդակի, ատոմային ռումբի մշակման հարցը կախված կլինի միմիայն Իրանի ղեկավարության կամքից»:

«Արեւմուտքը դեմ չէ այն բանին, որ Իրանը մտել է ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների դարաշրջան, սակայն մենք ասում ենք Թեհրանին՝ մի զբաղվեք ուրանի հարստացմամբ, որովհետեւ դա կհանգեցնի Մերձավոր Արեւելքում իրադրության սրմանը, դուք կարող եք ատոմակայանների համար վառելիքը ձեռք բերել արտասահմանում», - ասել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG